26 սեպտեմբերի 2018 - 13:10 AMT
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հրաժարական է տվել

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հրաժարական է տվել: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

Մելիքյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի մայիսի 5-ին:

Մելիքյանը 2013 - 2016 թվականներին զբաղեցրել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնը, եղել է ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալը: Նա ԵՊՀ դասախոս է, դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու: