28 սեպտեմբերի 2018 - 11:35 AMT
Շախմատի օլիմպիադա. ՀՀ հավաքականները 4-րդ հաղթանակն են տոնել

Բաթումում շարունակվող Շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայում կայացել են 4-րդ տուրի հանդիպումները: Հերթական հաղթանակներն են իրենց հաշվին գրանցել Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները:

Կանանց հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Իտալիայի, իսկ տղամարդկանց ընտրանին 3:1 արդյունքով` Հունաստանի պատվիրակների նկատմամբ:

Սեպտեմբերի 28-ին հինգերորդ տուրում Հայաստանի կանանց թիմի մրցակիցը չինուհիներն են, իսկ տղամարդիկ կմրցեն ադրբեջանցիների հետ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Երրորդ տուրում տղամարդկանց ընտրանին հաղթել էր Թուրքիային 2,5 :1,5 հաշվով, իսկ կանանց հավաքականը Հունաստանի թիմին 3,5:1,5 հաշվով: