28 սեպտեմբերի 2018 - 17:51 AMT
Տիգրանակերտի թանգարանից մ.թ.ա 1-ին դարի պարթևական մետաղադրամ է անհետացել

Սեպտեմբերի 27-ին Արցախի «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցում գտնվող թանգարանի երկրորդ սրահի ցուցափեղկից անհետացել է Միհրդատ Երրորդ Պարթևի (մ. թ. ա. 57-54 թթ.) արծաթյա դրամը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

Ըստ Պետրոսյանի, պարթևական դրամը հայտնաբերվել է Տիգրանակերտի անտիկ դամբարանադաշտի 2010 թվականի պեղումներից:

Դեպքի մասին հաղորդում է տրվել Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին: Տարվում է նախաքննություն: