29 մայիսի 2008 - 15:46 AMT
ԱՄՆ-ն 700 հազար դոլար կտրամադրի ՎՈՒԱՄ-ի զարգացման համար
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՎՈՒԱՄ-ի զարգացմանը: Այդ մասին Բաքվում ՎՈՒԱՄ-ի խորհրդաժողովում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Էնն Դերսին: «Ամերիկան 700 հազար դոլար կտրամադրի ՎՈՒԱՄ-ի զարգացմանը»,-ասել է նա, հաղորդում է Bakiliar.az-ը:

Մայիսի 29-ին Բաքվում իր աշխատանքն է սկսել ՎՈՒԱՄ-ի երկօրյա խորհրդաժողովը: «ՎՈՒԱՄ-ի զարգացման ռազմավարությունը» խորագրով խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) պաշտոնատար անձիք: