1 հոկտեմբերի 2018 - 14:56 AMT
ՔՊ-ն չի սատարի Սասուն Միքայելյանի՝ Հրազդանի քաղաքապետ առաջադրված որդուն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի պաշտպանելու Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրված` կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդի Սևակ Միքայելյանին, հայտնում է ՔՊ մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը:

«Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։ Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին», - մասնավորապես գրել է նա:

Ավելի վաղ, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարական էր տվել: Կառավարության որոշմամբ նշանակվել են արտահերթ ընտրություններ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ինքնառաջադրվել էՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդի Սևակ Միքայելյանը: