Երևանի քաղաքապետարանի Yerevan Municipality կոչվող ֆեյսբուքյան պաշտոնական էջն ապաակտիվացրել են մայրաքաղաքի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարմանն ընդառաջ: Էջում, ավելի վաղ, գրառում էր հրապարակվել, համաձայն որի այն այլևս չի ներկայացնելու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը:
Ապաակտիվացվել է նաև թվիթերյան էջը, իսկ քաղաքապետարանի յութուբյան ալիքից ջնջվել են բոլոր տեսանյութերը: Քաղաքապետարանի պաշտոնական՝ yerevan.am կայքում դրված հղումները դեպի ՖԲ- և թվիթերյան էջեր չեն աշխատում՝ վերջիններիս ապաակտիվացման պատճառով։
Հատկանշական է նաև, որ քաղաքապետարանի կայքէջի «Քաղաքապետ» խորագրից հանվել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կենսագրությունը, սակայն այնտեղ չի տեղադարվել Մարությանի կենսագրությունն ու լուսանկարը՝ մնալով դատարկ:
Ավելի վաղ տեղի են ունեցել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, որում ձայների ջախջախի՝ 81%, մեծամասնությամբ հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցությանանդամ, դերասան Հայկ Մարությանն է: Նոր ավագանու առաջին նիստը նախատեսված է հոկտեմբերի 13-ին: