4 հոկտեմբերի 2018 - 20:40 AMT
Տիգրան Բալայանը՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան։

Մեկ այլ հրամանագրով Բալայանը նշանակվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա):

«Եզրագծին մոտեցավ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի իմ տասնամյա ծառայությունը։ Երախտագիտությամբ ընդունել եմ եվրոպական երկրներից մեկում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու առաջարկը»,-նշել է Բալայանը ֆեյսբուքյան իր էջում։

Բալայանն ԱԳՆ խոսնակ էր 2008 թվականից։