2 հունիսի 2008 - 20:24 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն սպասում է, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կօգնի վերսկսել Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացը
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումը շատ կարեւոր է, քանի որ այն կլինի առաջինը երկար ընդմիջումից հետո: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Մենք ակնկալում ենք, որ այդ հանդիպումով կվերսկսվի Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացը եւ կբացվեն հետագա հանդիպումների եւ խնդիրների կարգավորման հեռանկարները»,- նշել է նա: Յուրի Մերզլյակովը նաեւ տեղեկացրել է, որ նախագահների հանդիպումից առաջ, որը կայանալու է հունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգում, կայանալու են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խորհրդատվությունները Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ Մոսկվայում: Նրա խոսքերով, դա սովորական աշխատանքային հանդիպում է, որը կայանում է տարին մեկ, հաղորդում է Regnum-ը: