10 հոկտեմբերի 2018 - 13:07 AMT
Մարտուն Գրիգորյանը դուրս է եկել ՀՀԿ խմբակցությունից

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում նշանակված Ֆելիքս Ցոլակյանին ԱԺ-ում փոխարինող Մարտուն Գրիգորյանը դուրս է եկել «Հանարապետական» խմբակցությունից: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

Պատգամավորն ավելի վաղ միացել էր դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին:

Հոկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ստորագրած հուշագրով խմբակցությունը Փաշինյանի հրաժարականի դեպքում չի առաջադրելու և չի աջակցելու վարչապետի որևէ թեկնածուի:

Մի քանի օրում «Հանրապետական» խմբակցության և խմբակցությունը լքած մոտ 20 պատգամավոր հայտարարեցին, որ աջակցում են դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին և դեմ են մինչև այդ վարչապետի պաշտոնում որևէ մեկի թեկնածության առաջադրմանը: