Շոտլանդացի դերասան Ռիչարդ Մեդդենը, որը հայտնի է Ռոբ Սթարքի դերակատարմամբ «Գահերի խաղը» սերիալում, կարող է նոր Ջեյմս Բոնդը դառնալ:
Դերասանը հայտնվել է լրտեսական ֆիլմաշարի պրոդյուսերների ուշադրության կենտրոնում բրիտանական «Թիկնապահը» սերիալում մասնակցությունից հետո:
Պրոդյուսերները մտադիր են առաջիկայում հանդիպել Մեդդենի հետ, գրում է Gazeta.ru-ն:
2020-ի փետրվարին էկրան կբարձրանա Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմը, որտեղ Դենիել Քրեյգը վերջին անգամ կկատարի աշխարհի ամենահայտնի գաղտնի գործակալի դերը:
Ռիչարդ Մեդդենը համաշխարհային ճանաչում ստացավ «Գահերի խաղը» սերիալի շնորհիվ, որտեղ գլխավոր դերերից մեկն էր կատարում առաջին 3 եթերաշրջանում, սակայն նրա մարմնավորած կերպարը դավադրաբար սպանվեց Կարմիր հարսանիքի ժամանակ: Ճանաչում ստանալով՝ Մեդդենը սկսեց ակտիվ նկարահանվել և արդեն 2015-ին գլխավոր դերը կատարեց բրիտանացի դասական Դևիդ Լոուրենսի «Տիկին Չաթերլեյի սիրեկանը» էկրանավորման մեջ: Մեկ տարի անց դերասանը հրավիրվեց Կոզիմո Մեդիչիի դերին հայտնի «Մեդիչիներ. Ֆլորենցիայի տիրակալները» սերիալում: Հետո Մեդդենը խաղաց բարձր գնահատական ստացած «Ֆիլիպ Կ. Դիկի էլեկտրական երազներում»: