16 հոկտեմբերի 2018 - 12:50 AMT
Արցախ այցելած ՌԴ հայտնի կանայք հայտնվել են «Բաքվի սև ցուցակում»

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սև ցուցակում» է ընդգրկել վերջերս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով Արցախ այցելած ՌԴ հայտնի կանանց: «Սև ցուցակում» են հայտնվել ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Սվետլանա Ժուրովան, գրող Լյուդմիլա Ուլիցկայան և Հոսփիսների օգնության «Վերա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Ֆեդերմեսսերը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Անցանկալի անձանց ցուցակում Ադրբեջանն ընդգրկել է նաև «Կամավորներ՝ ի օժանդակություն որբ երեխաների» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելենա Ալշանսկայային, լրագրողներ Կատերինա Գորդեևային և Կիրա Ալտմանին, գրում է ՏԱՍՍ-ը:

Ուլիցկայան, Ֆեդերմեսսերը, Ժուրովան և այլոք այցելել են Արցախ հոկտեմբերի սկզբին «Կանայք հանուն խաղաղության» ակցիայի շրջանակում, որը նախաձեռնել էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: