Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում պայթյուն է տեղի ունեցել: 18 մարդ է զոհվել, ևս 50-ը տուժել է: 20 մարդ հոսպիտալացվել է Պյատիգորսկի հիվանդանոց միջին ծանրության վնասվածքներով:
ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտարարել է, որ քոլեջում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է:Պայթյունի պատճառը պայթուցիկ սարքն է եղել: Այդ մասին հայտնել է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Պայթյունից բացի լսվել են նաև կրակոցներ, ըստ «Մեշ» ալիքի հրապարակած լուսանկարի կրակողը մոտ 15 տարեկան տղա է:
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Կերչում քոլեջի վրա հարձակման կազմակերպիչն ինքնասպան է եղել: Ըստ քննչական կոմիտեի, դա նույն քոլեջի 4-րդ կուրսի ուսանող 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն է: Կասկածյալի դին հայտնաբերվել է երկրորդ հարկում: Նրա գործողությունների դրդապատճառներն ուսումնասիրվում են:
Զոհվածների մեծ մասը դեռահասներ են:
Կերչում եռօրյա սուգ կհայտարարվի: