22 հոկտեմբերի 2018 - 17:46 AMT
Ամերիաբանկը $20 մլն վարկային պայմանագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ

Ամերիաբանկն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 20 մլն դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել, որից 12.5 մլն ԱՄՆ դոլարը՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման (GEFF) ծրագրի շրջանակներում:

Ամերիաբանկը Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին գործընկերն է, որն այս ծրագրի շրջանակներում ստացել է վարկ: Վարկն ուղղվելու է փոքր և միջին ձեռնարկությունների կողմից վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Կանաչ տնտեսության» ֆինանսավորման մեխանիզմն օգնում է ձեռնարկություններին ներդնել կլիմայի փոփոխության հարմարեցման ևմեղմացման տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են արտադրողականության բարձրացմանը և ծախսերի նվազեցմանը: