23 հոկտեմբերի 2018 - 12:08 AMT
Սորոսի տան փոստարկղում պայթուցիկ է հայտնաբերվել

ԱՄՆ իրավապահ մարմինները միլիարդատեր Ջորջ Սորոսի տան փոստարկղում պայթուցիկ սարք են հայտնաբերել: Այդ մասին հայտնում է Gazeta.ru-ն The New York Times-ի վրա հղումով:

Ուեսթչեսթերի ոստիկանությունը պատմել է, որ պայթուցիկով փաթեթը հայտնաբերել է Բեդֆորդում Սորոսի կեցավայրի աշխատակիցը: Նա գտածոն տարել է մի ամայի տեղ, որից հետո հայտնել է իրավապահ մարմիններին: Մասնագետները վերահսկվող պայթյուն են իրականացրել:

Պարբերականը նշում է, որ Սորոսն այժմ տանը չի գտնվում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սորոսի հիմնադրամը կասկածվում է քաղաքականությանը միջամտելու մեջ և արտաքսվել է Բուդապեշտից: 2015-ին ՌԴ գլխավոր դատախազությունը Ռուսաստանի տարածքում անցանկալի է ճանաչել օտարերկրյա ոչ առևտրային «Բաց հասարակություն» և «Աջակցություն» հիմնադրամ-կազմակերպությունները, որոնց հիմնադիրը Ջորջ Սորոսն է: