24 հոկտեմբերի 2018 - 10:52 AMT
ՊՆ խումբը Մոսկվայում կմասնակցի «Ինտերպոլիտեխ-2018» միջազգային ցուցահանդեսին

ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի գլխավորած աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա: Խումբը մասնակցելու է հոկտեմբերի 23- 25-ը Մոսկվայում անցկացվող «Ինտերպոլիտեխ-2018» պետության անվտանգության ապահովման միջոցների 22-րդ միջազգային ցուցահանդեսին:

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած աշխատանքային խումբը Մոսկվայում կմասնակցի նաև ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին առընթեր գործարար խորհրդի հերթական նիստին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ՊՆ պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին մասնակցել է Ուզբեկստանում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: