Հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստան ժամանած ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանը, գրել է, որ Բոլթոնի հետ բանակցություններն անցել են «խիստ դրական մթնոլորտում»:
«Կարծում եմ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եվ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից»,- գրել է վարչապետի պաշտոնակատարը:
Ավելի վաղ Բաքվում Բոլթոնը հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի: Նա նշել է նաև, որ մտադիր է ավելի մանրակրկիտ ծանոթանալ հարցին: