Իռլանդացի երգչուհի Շինեդ Օ'Քոնները դավանափոխ է եղել՝ իսլամ ընդունելով: Այս մասին երգչուհին գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:
Նա նաև ընդունել է Շահուդա իսլամական անունը, ինչ արաբերենից թարգմանաբար նշանակում է «մարտիրոս»:
«Ես հպարտ եմ մուսուլման դառնալուս համար: Սա ցանկացած ինտելեկտուալ աստվածաբանի փնտրտուքների տրամաբանական եզրահանգումն է: Բոլոր սուրբ գրքերի ուսումնասիրությունն առաջնորդում է դեպի իսլամ. այն դարձնում է մյուս բոլոր սուրբ գրքերն ավելորդ», - գրել է երգչուհին:
Շինեդ Օ'Քոններն իռլանդացի երգիչ-երգահան է: Նրան հռչակ է բերել 1980-ականներին թողարկած The Lion and the Cobra ձայնասկավառակը: Երգչոհին համաշխարհային ճանաչման է հասել 1990 թվականին Nothing Compares 2 U երգի շնորհիվ: