27 հոկտեմբերի 2018 - 14:47 AMT
Փաշինյան. Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է ծուռ վզով և ծնկած արտաքին քաղաքականությանը, պետք է հիասթափեցնեմ նրան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանի՝ գործող իշխանության արտաքին քաղաքականությունը դատապարտող հայտարարության մասին հարցին, ասել է, որ ՀՀ-ն վարում է արժանապատիվ և ինքնավստահ արտաքին քաղաքականություն։

«Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ ծուռ վզով և կիսածնկած պետք է արտաքին քաղաքականություն վարել և դա է նրա պատրկեցումն արտաքին քաղաքկանության մասին, ապա պետք է հիասթափեցնեմ նրան։ Հայաստանը վարում է արժանապատիվ և ինքնավստահ արտաքին քաղաքականություն», - ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությանը. ըստ նրա, դրա առաջին արդյունքները մտահոգիչ են։