Հոկտեմբերի 28-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել ընտրողների 50% և ավելի տոկոս ձայները. երկիրը նախագահին կընտրի երկրորդ փուլով, հայտնում է վրացական մամուլը:
Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար, անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հավաքել է ձայների մոտ 39%-ը, իսկ ընդդիմության թեկնածու, երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի համախոհ Գրիգոլ Վաշաձեն՝ մոտ 38%: Երկու թեկնածուն դուրս են եկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:
Ընտրություններին մասնակցությունը եղել է մոտ 47%: Նախընտրական պայքարին մասնակցել է 25 թեկնածու, հիմնական ֆավորիտ են համարվել Զուրաբիշվիլին և Վաշաձեն:
Վրաստանի ժողովուրդը վերջին անգամ է նախագահ ընտրում, փոփոխված սահմանադրությամբ արդեն հաջորդ՝ 2023-ից կայանալիք մյուս բոլոր ընտրություններին երկրի ղեկավարին ընտրելու է 300 պատվիրակը:
Ավելի վաղ Վաշաձեն հայտարարել էր, որ պատրաստվում է դադարեցնել Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզումը: