29 հոկտեմբերի 2018 - 17:56 AMT
Հայկ Մարությանը Կամո Արեյանին կառաջարկի իր խորհրդականը լինել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի նախկին փոխքաղաքապետ Կամո Արեյանին կառաջարկի լինել իր խորհրդականը։

«Կամո Արեյանի հետ զրույց կունենաք, եթե նա ցանկանա ընդունել քաղաքապետի խորհրդական լինելու առաջարկը, ապա ես կցանկանամ աշխատել նրա հետ», - ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հայկ Մարությանը, հայտնում է Aysor.am-ը։

Երևանի քաղաքապետը նշել է նաև, որ Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակը կփոխվի, հաստիքների համար նախատեսված գումարները կմնան քաղաքապետարանի բյուջեում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կամո Արեյանն ազատվել է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնից: Արեյանը փոխաքաղապետի պաշտոնը զբաղեցրել է 2003 թվականից: