Հոկտեմբերի 31-ին ռուսաստանաբնակ հայազգի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը ոսկե մեդալ է նվաճել սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում, բազմամարտ մրցաձևում:
Այս ոսկին առաջինն է Ռուսաստանի հավաքականի համար վերջին 19 տարում: Բազմամարտ մարզաձևում ռուսաստանցիներից վերջին անգամ ԱԱ-ում հաղթել էր Նիկոլայ Կրյուկովը՝ 1999-ին չինական Տյանցզինում:
Սա նաև ռուսաստանցի մարմնամարզիկների ընդամենը երկրորդ ոսկե մեդալն է վերջին 19 տարում, գրում է Sports.ru-ն:
2014-ին ազատ ոճի վարժություններում աշխարհի չեմպիոն է դարձել Դենիս Աբլյազինը:
Բազմամարտում ռուսաստանցի մարզիկները մեդալներ չէին նվաճել 2009-ից, այն ժամանակ երրորդը դարձավ Յուրի Ռյազանցևը: