1 նոյեմբերի 2018 - 16:36 AMT
Ամենաշատ ելույթները, բացակաները, «կողմն» ու «դեմը». Ամենակարճ՝ 6-րդ գումարման ԱԺ-ից մի քանի թիվ

Նոյեմբերի 1-ին Ազգային ժողովը երկրորդ անգամ չի ընտրել Հայաստանի վարչապետ, ինչի արդյունքում, համաձայն Մայր օրենքի, կարձակվի օրենքի ուժով:

6-րդ գումարման խորհրդարանը, ըստ էության, անկախ Հայաստանի ամենակարճ կյանք ունեցողն էր՝ այն գործել է ընդամենը 531 օր:

Համաձայն Parliament Monitoring կայքի, արձակվող ԱԺ-ի ամենաշատ «դեմ» քվեարկած պատգամավորը ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչ Արամ Սարգսյանն է՝ 111 անգամ, իսկ ամենաշատ «կողմ» քվեարկածը՝ «Հանրապետական» խմաբկցությունից Արաիկ Հովհաննիսյանը՝ 486 անգամ:

ԱԺ նիստերից ամենից շատ բացակայած պատգամավորը «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է՝ 483 բացակա:

Ամենաշատ ելույթ ունեցած պատգամավորը նույնպես «Ծառուկյան» խմբակցությունից է՝ Միքայել Մելքումյանը՝ 153 ելույթ:

ԱԺ-ում քննարկված օրինագծերի 86,1%-ի հեղինակը գործադիր մարմինն է եղել, և միայն 13,9 %-ն են խորհրդարան բերվել օրենսդիրների կողմից: