2 նոյեմբերի 2018 - 13:43 AMT
«Գահերի խաղի» վերջաբանի սյուժեի մանրամասներ են հայտնվել

«Գահերի խաղը» սերիալի գործադիր պրոդյուսեր Բրայան Կոգմանը Entertainment Weekly հանդեսին ասել է, որ վերջին եթերաշրջանում բոլոր կերպարներն իրենց առանձին սյուժետային գծերով «կմեկտեղվեն՝ դիմակայելու համար ընդհանուր թշնամուն, առերեսվելու սեփական անցյալին և բարոյական ընտրություն կատարելու՝ ի դեմս անխուսափելի մահվան»:

Մինչդեռ, պարբերականն առաջին լուսանկարն է հրապարակել նկարահանման հրապարակից: Ամսագրի շապիկը զարդարած լուսանկարը հայտնվել է Twitter-ում:

Լուսանկարում սիրեկաններ և բարեկամներ թագուհի Դեյներիս Թարգարիենը և Ջոն Սնոուն հայտնվում են հյուսիսում, գրում է Lenta.ru-ն:

Հուլիսին HBO հեռուստաալիքի ներկայացուցիչ Քեյսի Բլոյսը խոստացել էր, որ սագայի վերջաբանի մասին «հետո երկար են խոսելու»: «Դա հեռուստատեսության պատմության մեջ լավագույն շոուներից մեկն ավարտելու լավ տարբերակ է»,-ասել է նա:

«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են հուլիսի սկզբին: Եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է 2019-ի գարնանը: Հեռուստասերիալը հեռարձակվում է HBO-ում 2011-ից: