6 նոյեմբերի 2018 - 11:41 AMT
Facebook-ը ռասիզմի համար արգելափակել է Թրամփի գովազդային հոլովակն ընդդեմ միգրանտների

Facebook-ն արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի կողմից որպես գովազդ ստեղծված հակամիգրացիոն հոլովակի տարածումը: «Այդ գովազդը խախտում է սոցցանցի գովազդային քաղաքականությունը «սենսացիոն բովանդակության» դեմ, այնպես որ, մենք հրաժարվել ենք դրանից: Տեսահոլովակը հնարավոր կլինի հրապարակել Facebook-ում, սակայն այն չի կարող տարածվել վճարովի հիմունքներով»,-ասել է սոցցանցի ղեկավարությունը, գրում է «Վեդոմոստին» CNN-ի վրա հղումով:

Ըստ պարբերականի, հոլովակը սկսել է տարածվել սոցցանցում որպես գովազդ նոյեմբերի 4-ին և այն դիտել են սոցցանցի «միլիոնավոր օգտատերեր»: Ինչպես նշում է հեռուստաալիքը, այն տարածելու վրա ծախսվել է $20-$80 հազար դոլար: Սոցցանցի ներկայացուցիչը պարզաբանել է, որ հոլովակը սխալմամբ է սկսել տարածվել:

NBC և Fox News հեռուստաալիքները սկզբից հեռարձակել են հոլովակը, սակայն հետո հրաժարվել են դրանից:

Ավելի վաղ Facebook-ը հայտնել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների շեմին մոտ 30 աքաունթ է արգելափակել սոցցանցում և 85 աքաունթ Instagram-ում, որոնք կարող էին ներառվել «համակարգված և չարամիտ վարվելակերպում»: