6 նոյեմբերի 2018 - 13:46 AMT
Լևոն Աբրահամյանը՝ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

«Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Աբրահամյանը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։

«Մեր օրերի լավագույն գիտնականներից Լևոն Աբրահամյանը քիչ առաջ ընտրվեց «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Լավագույն փոփոխությունները շարունակվում են»,-ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

Լևոն Աբրահամյանն ազգագրագետ է, պատմական գիտությունների թեկնածու, ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ: