13 նոյեմբերի 2018 - 10:34 AMT
ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն չեն մասնակցի արտահերթին

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում որոշվել է չմասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:

Ընտրություններին չմասնակցելու որոշում է կայացրել նաև Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած «Հայաստանի ժողովրդական կուսակցությունը»։

Ավելի վաղ ընտրություններին չմասնակցելու որոշումներ էին կայացրել Արամ Սարգսյանի «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը», Վազգեն Մանուկյաի «Ազգային ժողովրդավարական միությունը», Արշակ Սադոյանի «Ազգային ժողովրդավարների դաշինքը»: