16 նոյեմբերի 2018 - 17:47 AMT
Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ և կիրակի

Անշարժ գույքի կադաստրի Երևանի գրասենյակները ( Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ) նոյեմբերի 17-ից կաշխատեն առանց հանգստյան օրերի, այսինքն, այցելուներին կսպասարկեն նաև շաբաթ և կիրակի։

Շաբաթ օրը գրասենյակները կաշխատեն ժամը 9։00-ից մինչև 18։00-ն, կիրակի՝ ժամը 9։00-ից մինչև 13։00-ն, և ինչպես մյուս բոլոր օրերին՝ առանց ընդմիջման։

Իսկ կադաստրի մարզային գրասենյակները նոյեմբերի 19-ից կաշխատեն առանց ընդմիջման, հայտնում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն:

Շաբաթ և կիրակի օրերի համար աշխատողները կվարձատրվեն իրենց դրույքաչափի կրկնապատիկով։