19 հունիսի 2008 - 19:23 AMT
ANCA-ն շնորհակալություն է հայտնել Հովարդ Բերմանին Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության հարցով լսումներ անցկացնելու համար
Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին այն բանի համար, որ նա հոյակապ հնարավորություն է ընձեռել հանձնաժողովի անդամներին հարցեր ուղղել պետդեպարտամենտի ներկայացուցչին Հայաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության առումով: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են ANCA-ում: «Մենք շնորհակալություն ենք հայտնում Հովարդ Բերմանին այն բանի համար, որ նա հոյակապ հնարավորություն է ընձեռել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին դիտարկել ԱՄՆ-ի վարչակազմի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, մասնավորապես Ամերիկայի հայերի համար մեծ հետաքրքրություն ներկայացնող բնագավառների առումով. 1915 թվականի Հայոց ցեղասպանության հերքման թուրքական քաղաքականություն, Հայաստանի սահմանների շրջափակում, ինչպես նաեւ Ադրբեջանի ագրեսիան ԼՂՀ-ի նկատմամբ»,- ասվում է ANCA-ի հաղորդագրության մեջ: