22 նոյեմբերի 2018 - 17:56 AMT
Փաշինյանը ստորագրել է Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու փաստաթղթերը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու փաստաթղթերը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Փաշինյանը:

«Երեկ ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Հ.Գ. ՀՀ օրենսդրությամբ ետին թվով քաղաքացիություն շնորհելու ոչ մի սողանցք չկա: Հետեւաբար՝ քաղաքացիությունն ուժի մեջ կմտնի այս տարվանից»,-ասվում է գրառման մեջ:

Քանի որ Ժիրայր Սեֆիլյանը դեռևս ՀՀ քաղաքացիություն չունի, նա չի կարող մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, և նրա անունը չկա «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակում: