26 նոյեմբերի 2018 - 14:51 AMT
Շերն ու Քիմ Քարդաշյանը որոշել են միասին Հայաստան գալ

Լեգենդար փոփ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) և ամերիկյան հեռուստատեսության հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը որոշել են միասին Հայաստան այցելել: Հայկական ծագումով երկու աստղերը հանդիպել են «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի վերջին սերիաներից մեկում և խոսել են Հայաստանի մասին, որը կապում է նրանց:

«Այն ամենն, ինչ արել եք հայ համայնքի համար, ցնցող է»,-ասել է Քարդաշյանը Շերին:

Աստղերը հիշել են իրենց ուղևորությունները Հայաստան և նշել, որ կցանկանային կրկին այցելել: Արդյունքում նրանք որոշել են կրկին այցելել Հայաստան, այս անգամ միասին, քանի որ, ըստ Շերի, վատ բաներ են տեղի ունենում:

2015-ի ապրիլին Քիմ և Քլոե Քարդաշյաններն այցելել են Հայաստան: Քիմին ուղեկցում էր նաև նրա ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը: Իսկ Շերը Հայաստանում է եղել է 1993-ին, եռօրյա այցով: