Բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը 2018-ին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27.1, մարզերում՝ 26 տոկոսով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։
Ըստ Սահրատ Պետրոսյանի՝ առուվաճառքի ակտիվացումն անշարժ գույքի շուկայում գնաճ է առաջացրել: Գործարքների ակտիվացումն ու գնաճը, կադաստրի կոմիտեի ղեկավարի խոսքով՝ տնտեսության ոլորտում առաջացած դրական սպասումներն են, հայտնում է Araratnewsը:
«Բնակարանների գնաճը կշարունակվի ընտրություններից հետո՝ Նոր տարուց առաջ: Բայց հունվար-փետրվարին էլ կշարունակվի նույն տեմպը»,- ասել է Սահրատ Պետրոսյանը:
Խոսելով հանրապետությունում մաշված, հին բնակֆոնդի ու դրա կադաստրային արժեքների մասին՝ Սարհատ Պետրոսյանը համաձայնել է այն դիտարկմանը, որ դրանք իրականում չեն համապատասխանում կադաստրային արժեքին։
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը տեղեկացրել է, որ մարտից հետո կվերանայվի տեղանքի գոտևորման համակարգը: