28 նոյեմբերի 2018 - 14:52 AMT
ԱՄՆ կինոքննադատներն ընտրել են 2018-ի լավագույն ֆիլմը

ԱՄՆ Կինոքննադատների ազգային խորհուրդը հրապարակել է 2018-ի լավագույն ֆիլմի մասին որոշումը: Այդ մասին ասվում է կազմակերպության կայքում:

Ըստ խորհրդի, տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել ամերիկյան կատակերգական «Կանաչ գիրքը» կենսագրական դրաման, որի ռեժիսորն է Փիթեր Ֆարելլին:

«Սա ջերմ հայացք է հրաշալի ընկերությանը»,-ասել է խորհրդի նախագահ Էննի Շուլհոֆը, գրում է Lenta.ru-ն:

Հրապարակվել են նաև մյուս անվանակարգերի հաղթողների անունները: Տարվա լավագույն ռեժիսոր է ճանաչվել Բրեդլի Կուպերը «Աստղը ծնվեց» ֆիլմի համար: Լավագույն դերասան է ճանաչվել Վիգո Մորտենսենը «Կանաչ գրքում» դերակատարման համար, իսկ լավագույն դերասանուհի՝ Լեդի Գագան «Աստղը ծնվեց» ֆիլմում դերակատարման համար: