23 հունիսի 2008 - 16:52 AMT
Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների հարցի դիտարկումը ընդգրկված է ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում
ԵԽԽՎ Բյուրոյի նիստի ընթացքում որոշում է կայացվել Հայաստանի իրադրության մասին արտահերթ հարցը ներառել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում: Այդ մասին հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի խորհրդարանի պետական-իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, չբացառելով, որ քննարկումների արդյունքում կարող է առաջարկվել Հայաստանին զրկել ձայնի իրավունքից ԵԽԽՎ-ում:

Նիստին Ստրասբուրգ Հայաստանի պատվիրակությունը մեկնել է «ողջ կազմով»` 8 պատգամավոր: Քննարկումներին մասնակցելու համար ադրեն գրանցվել են ինչպես Դավիթ Հարությունյանը, այնպես եւ Ավետ Ադոնցը, Արմեն Ռուստամյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, հաղորդում է Regnum-ը:

Ավելի վաղ առաջարկվում էր դիտարկել այս հարցը, սակայն միայն այն դեպքում, եթե համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն հունիսի 16-17 լինելով Հայաստանում, բավարար չհամարեն Վեհաժողովի ներկայացրած պահանջների կատարումը Հայաստանի իշխանությունների կողմից: