30 նոյեմբերի 2018 - 15:21 AMT
Հոկտեմբերին արդյունաբերությունն աճել է 11%-ով

2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6%-ով։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.5%-ով։

Սեպտեմբերի համեմատ, հոկտեմբերին արդյունաբերությունն աճել է 11%-ով, շինարարության ծավալը՝ 1.7%-ով, ծառայությունների ծավալը՝ 2.8%-ով։

Նախորդ ամսում սեպտեմբերի համեմատ աճել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 11.1%-ով

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը հոկտեմբերին նվազել է մոտ 8%-ով։

Ընթերցեք նաև՝ «Հոկտեմբերին արտահանումն աճել է մոտ 23%-ով»։