3 դեկտեմբերի 2018 - 12:01 AMT
ՀՀ-ում առաջին սանավիացիոն ծառայությունը կստեղծվի

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Armenian Helicopters ընկերության հետ գործակցությամբ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սանավիացիոն ծառայություն կստեղծվի:

2019 թվականին Երևանի երկու խոշոր բժշկական կենտրոնի տարածքում ուղղաթիռների վայրէջքի տեղեր կստեղծվեն:

«Խոսքը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Էրեբունի բժշկական կենտրոնների մասին է։ Երկու տեղում էլ գտանք հարմար վայրէջքի կետեր։ Ծառայությունը կսկսի գործել մոտավորապես 3-4 ամսից, քանի որ ուղղաթիռները պետք է համապատասխանորեն վերազինվեն, ինչպես նաև մանրամասն մշակվի պացիենտների տարհանման մեխանիզմը՝ մարզերից Երևան», - գրել է նախարարի պաշտոնակատարը: