4 դեկտեմբերի 2018 - 11:40 AMT
Եկամուտ «Ալեքսանդրից», 2 բնակարան Կենտրոնում, $85,000 նվիրատվություն. Վիգեն Սարգսյանի ունեցվածքը

«Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն իր դրամական միջոցների հայտարարագիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է $45,000, €6000 և մոտ 6 մլն դրամ:

Սարգսյանն ունի երկու բնակարան Կենտրոնում. մեկը գտնվում է Հյուսիսային պողոտա 5 հասցեում, կազմում է 160 քմ, երկրորդը՝ Աբովյան 8 հասցեում, 117 քմ: Նա Կենտրոնում ունի նաև երկու ավտոտնակ:

Հայտարարգրում նշվում է, որ Սարգսյանն ունի մեկ Toyota Corolla մակնիշի ավտոմեքենա:

Արամ Հովհաննիսյան անունով մեկը Սարգսյանին$85,000-ի նվիրատվություն է արել:

Սարգսյանի եկամուտները գոյացել են «Լույս» հիմնադրամից տրվող աշխատավարձից՝ 839,000 դրամ, պաշտպանության նախարարությունից՝ 4.5 մլն դրամ, «Ալեքսանդր» հյուրանոցից ստացվող վարձավճարից՝ 3.9 մլն դրամ: Հայտարարագրում ներկայացվել են 2017 թվականի նոյեմբերից մինչև ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածը ստացված եկամուտները:

Ընթերցեք նաև՝ «$1800 և Hyundai Sonata. Նիկոլ Փաշինյանի ունեցվածքը»: