5 դեկտեմբերի 2018 - 18:55 AMT
Փաշինյանը՝ գաղտնալսման մասին. Կոռուպցիոներները փրկության օղակ են փնտրում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում անդրադարձել է համացանցում հայտնված՝ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և իր գաղտնալսված հեռախոսազրույցին:

«Կոռումպացված համակարգը տեսնում է, որ իր շուրջ օղակը սեղմվում է, այն ինչ մենք խոստացել ենք իրականացվելու է խորհրդարանական ընտրություններից հետո», - ասել է նա՝ հավելելով, որ վերջիններս փրկության օղակ են փորձում գտնել:

Ըստ Փաշինյանի, սա hայտարարված պատերազմ է ՀՀ պետականության և ՀՀ-ի դեմ:

Նա նշել է նաև, որ գաղտնալսման որոշ հատվածներ մոնտաժված են, քանի որ նա ավելի վաղ ԱԺ-ում իր ելույթներից մեկում անդրադարձել էր գաղտնալսմանը. նա մասնավորապես հեռախոսազրույցի ընթացքում խոսել է դատավորի մասին, որն անվստահություն ու վախ է ունեցել վճիռը կայացնելիս:

«Ես ասել եմ, որ դատավորի անվտանգությունն ու օրենքի շրջանակում գործելը պետք է ապահովվի ԱԱԾ-ի կողմից», - ասել է նա: