7 դեկտեմբերի 2018 - 17:31 AMT
Վազգեն Մանուկյան. Քոչարյանին կալանավորելը պետությունը կործանելու ամենակարճ ճանապարհն է

Հանրային խորհրդի նախագահ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման վերաբերյալ հայտարարությամբ:

«Եթե մեր պետությունը որոշել է առաջնորդվել «Նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևով և մեր ժողովուրդը համաձայն է դրան, ապա դա ամենակարճ ճանապարհն է պետությունը դարձնելու անիրավական և կործանելու այն: Որոշողը դուք եք, սիրելի՛ ժողովուրդ», - ասվում է Վազգեն Մանուկյանի հայտարարության մեջ։

ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոցը կալանքը կիրառելու որոշումը:

Քոչարյանը որոշման հրապարակմանը ներկա չէր:Նախքան վճռի հրապարակումը Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողներին ասել էր, որ եթե դատարանի վրա ճնշում գործադրված լինի, ապա Քոչարյանին կկալանավորեն, եթե ոչ՝ երկրորդ նախագահը պետք է ազատության մեջ մնա: