10 դեկտեմբերի 2018 - 10:57 AMT
Փաշինյանը մեկնաբանել է ընտրությունների արդյունքները. «Հզոր ժողովուրդ»

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Հզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ:Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ:Դուխոոոոո՛վ:)))»,-ասվում է գրառման մեջ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։Մյուս ուժերը չեն հաղթահարել անհրաժեշտ անցողիկ շեմը 7-րդ գումարման Ազգային ժողով անցնելու համար։ ԱԺ չի անցել նաև նախկին իշխող ՀՀԿ-ն՝ հավաքելով 4,7%: