Ռուսաստանը երկրորդն է աշխարհում զենքի վաճառքով: Այդ են վկայում Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) «2017-ի ռազմարդյունաբերական 100 առաջատար ընկերությունները» զեկույցի տվյալները:
Առաջատար 100 ընկերությունների թվում է Ռուսաստանի 10 խոշոր զենք արտադրող ձեռնարկություն: Ըստ SIPRI-ի, 2017-ին զենքի արտահանումը ՌԴ-ից կազմել է 37,7 մլրդ դոլար: Դա կազմում է սպառազինության համաշխարհային շուկայի 9,5 տոկոսը, գրում է Meduza-ն:
Աշխարհում զենքի վաճառքով առաջին տեղում է ԱՄՆ-ն: Զեկույցում 42 ամերիկյան ընկերություն կա, որոնք 2017-ին 226,6 մլրդ դոլարի զենք են վաճառել: Նրանք գրավում են համաշխարհային շուկայի 57%-ը:
Երկրորդ տեղում նախկինում Մեծ Բրիտանիան էր, այժմ այդ երկիրը 3-րդ հորիզոնականում է: Ցանկում 7 բրիտանական ընկերություն կա, որոնք 35,7 մլրդ դոլարի զենք են վաճառել:
SIPRI-ին մասնագիտանում է սպառազինությունների վերահսկման և զինաթափման ոլորտում հետազոտությունների վրա: Ինստիտուտը հավաքում է տվյալները բաղ աղբյուրներից: SIPRI-ի հրապարակումները հաճախ չեն համընկնում պաշտոնական տվյալների հետ: