Հայտնի ռուսաստանաբնակ հայ մարզիկ,Ռիո դե Ժանեյրոյի 2016-ի Օլիմպիադայի փոխչեմպիոն, նախկին ըմբիշՄիհրան Հարությունյանը հաղթել է բելառուս Եվգենի Պերեպեչինին «Վոլգայի ճակատամարտ » խառը մարտարվեստի մրցաշարում, հայտնում է fightnews.info-ն:
Նա հաղթել է առաջին իսկ ռաունդում տեխնիկական նոկաուտով՝ հաղթանակը նվիրելով մեծն Շառլ Ազնավուրի հիշատակին: Այդ մասին նա գրառում է կատարել Instagram-ում:
«Հաղթանակը նվիրվում է մեծ մաեստրո և մեծ սրտով մարդու՝ Շառլ Ազնավուրին»,-ասվում է գրառման մեջ:
Սա Հարությունյանի երկրորդ մենամարտն էր խառը մարտարվեստում: Առաջինը կայացել է 2018-ի մայիսին, որտեղ նա հաղթեց Իրանը ներկայացնող Ալի Յուսեֆիին: