17 դեկտեմբերի 2018 - 11:03 AMT
Մխիթարյանը՝ դուբլի հեղինակ

Դեկտեմբերի 16-ին Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2 գոլի հեղին է դարձել «Արսենալ» -«Սաութհեմփթոն» խաղում:

Չնայած Մխիթարյանի դուբլին «Արսենալը» 2:3 հաշվով պարտվել է «Սաութհեմփթոնին» Անգլիայի առաջնության 17-րդ տուրում:

Հայ կիսապաշտպանն առաջին անգամ է դուբլի հեղինակ դարձել Անգլիայի առաջնությունում:

Վերջին անգամ նա դուբլի հեղինակ է դարձել դեռևս «Բորուսիայի» կազմում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպայի խոշորագույն լիգաների 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում, ըստ SkySport-ի: Մխիթարյանը ցուցակում 72-ն է:Նրան նաև բարձր են գնահատել խաղում հնարավորություններ և հետաքրքիր պահեր ստեղծելու համար:

Photo. Getty Images