18 դեկտեմբերի 2018 - 12:08 AMT
InecoPay-ը՝ տարվա լավագույն նորարարական վճարային լուծում

InecoPay վճարային լուծումը բրիտանական Global Business Outlook հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է «Տարվա լավագույն նորարարական վճարային լուծում» մրցանակին:

Global Business Outlook մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 4-րդ տարին անընդմեջ, համարվում է բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշներից մեկը։

Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ մրցույթի կազմակերպիչների կողմից առանձնացվել են մի շարք չափանիշներ, որոնց հիման վրա իրականացվել է համակարգի գնահատումը։ Ըստ այդ չափանիշների` Ինեկոբանկը տարվա ընթացքում ներդրել է տեխնոլոգիական նորարարական լուծում, որն իր օգտագործելիության հարմարավետության և արագության շնորհիվ բացառիկ ազդեցություն է ունեցել հայաստանյան վճարային էկոհամակարգի և հաճախորդի կենսափորձի վրա։ Հատուկ կարևորվել է օգտագործված տեխնոլոգիաների ապահովությունը և անվտանգությունը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինեկոբանկն այսօր Հայաստանում առաջին ամբողջական թվային բանկն է, որն ապահովում է համալիր թվային լուծումների գործիքակազմ հաճախորդների համար, միաժամանակ, շարունակելով ներդնել եւ զարգացնել հարմար եւ ապահով բանկային թվային գործիքներ եւ համակարգեր՝ ապահովելով առավել հաճախորդամետ ծառայություններ: