18 դեկտեմբերի 2018 - 15:51 AMT
Պետրոս Ղազարյանը Հանրայինի լրատվական բաժնի տնօրեն է նշանակվել

Դեկտեմբերի 17-ին Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն է նշանակվել Պետրոս Ղազարյանը: Այս մասին տեղեկությունը նա անձամբ է հաստատել, հայտնում է Aysor.am-ը:

Նախկին տնօրեն Վահագն Թևոսյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 13-ին: Նա «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու էր ու համամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստաընկերություն տեղափոխվել է մոտ մեկ ամիս առաջ: Մինչ այդ երկար տարիներ աշխատել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում, «Ուրվագիծ» հաղորդման հեղինակն ու վարողն էր: