20 դեկտեմբերի 2018 - 12:07 AMT
2019-ից 15,000 բուժաշխատող անվճար կբուժվի

ՀՀ կառավարության դեկտեմբերի 20-ի նիստում առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ 2019 թվականին Հայաստանում 15,000 բժիշկ պետական ապահովագրությունից օգտվելու իրավունք կստանա։

Նրա խոսքով` Երևանի ու մարզերի պոլիկլինիկաների բուժաշխատողները կկարողանան օգտվել այն սոցփաթեթից, որից օգտվում են պետական գերատեսչությունների աշխատակիցներն ու ուսուցիչները՝ բացառությամբ ամենամյա պարտադիր բուժզննության ծառայությունից:

Ներկայումս առողջապահական ապահովագրությունից օգտվում է մոտ 100,000 քաղաքացի։