20 դեկտեմբերի 2018 - 17:09 AMT
Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն մինչև 2018-ի ավարտը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպեն Մոսկվայում: Այդ մասին Պուտինը հայտարարել է իր ամենամյա մեծ մամուլի ասուլիսում:

ՌԴ նախագահը չի ասել, թե հատկապես որ հարցի շուրջ են ընթանալու բանակցությունները՝ նշելով, որ ՌԴ և ՀՀ հարաբերությունները հարթ են, գրում է «Միր 24»-ը:

ՌԴ նախագահը կոչ է արել ՀՀ հետ հարաբերություններում զարգացնել այն հիմքը, որը ստեղծել են նախորդ սերնդի ղեկավարները, ելնելով աշխարհում, տարածաշրջանում ստեղծված ընթացիկ իրավիճակի իրողություններից: