1 հուլիսի 2008 - 19:19 AMT
Թուրքիայում ձերբակալվել են խոշոր պաշտոնյաներ ու գեներալներ, ովքեր կասկածվում են ազգայնամոլական «Էրգենեկոն» կազմակերպության հետ հարաբերություններում
Թուրքիայում ձերբակալվել են խոշոր պաշտոնյաներ ու պաշտոնաթող գեներալներ, ովքեր կասկածվում են ազգայնամոլական «Էրգենեկոն» կազմակերպության հետ հարաբերություններում: Ձերբակալությունները կատարվել են երեքշաբթի առավոտյան դատախազության օրգանների հրահանգով անօրինական ազգայնամոլական կազմակերպություն «Էրգենեկոնի» գործունեության հետաքննության շրջանակներում:

Ստամբուլում եւ Անկարայում, ընդհանուր առմամբ, 24 մարդ է ձերբակալվել, որոնց շարքում են. Առաջին դաշտային բանակի նախկին հրամանատար, պաշտոնաթող բանակի գեներալ Խուրշուտ Տալոնը, գեներալ Շեներ Էրույգունը, Անկարայի Առեւտրային պալատի ղեկավար Սինան Այգյունը, Cumhurriyet թերթի մայրաքաղաքային բյուրոյի ղեկավար Մուսթաֆա Բալբայը: Ձերբակալվածների տներում եւ գրասնեյակներում խուզարկում է անցկացվում: Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավարությունը նախապես տեղեկացվել է գեներալների ձերբակալման որոշման մասին, հաղորդում է Today's Zaman-ը:

Դատախազության կարծիքով, բոլոր ձերբակալվածները կարող էին այս կամ այն աջակցությունը ցուցաբերել «Էրգենեկոնին» կամ լինել դրա անդամ:

Կարծիք կա, որ «Էրգենեկոն» կազմակերպությունը կարող է առնչություն ունենալ հայ-թուրքական Agos թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ 2007 թվականի հունվարին: