28 դեկտեմբերի 2018 - 14:48 AMT
Պեսկով. ՌԴ-ն և ՀՀ-ն կարագացնեն գազի շուրջ բանակցությունները

Ռուսաստանի և Հայաստանի բանակցությունները գազի հարցի շուրջ կինտենսիֆիկացվեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Բանակցությունների թեման շոշափվել է երեկ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիֆիկացնել գազի շուրջ խոսկացությունը, քանի որ մինչև դեկտեմբերի 27-ը չէինք կարող արձանագրել, որ ակտիվ բանակցություններ կան մեր «Գազպրոմի» և հայ գործընկերների միջև»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում բանակցությունների ընթացքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Խոսելով բանակցությունների ժամկետների մասին՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ «դրանք կան՝ մենք ցայտնոտում ենք»:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնոկատար Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հայտարարել էր, որ գազի թեմայի հետ կապված որոշում չկա: «Գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով: Արձանագրվեց, որ դա շատ զգայուն թեմա է երկկողմ հարաբերությունների համար, ինչը գիտակցում են թե՛ ՀՀ կառավարությունում, թե՛ Ռուսաստանում»,-ասել է Փաշինյանը:

Դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը:ՀՀ-ն այժմ ստանում է ռուսական գազը սահմանին $150` 1000 խմ դիմաց սակագնով։