28 դեկտեմբերի 2018 - 15:27 AMT
Կարեն Նազարյանը՝ Վատիկանում ՀՀ դեսպան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով, ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը Վատիկանում ՀՀ դեսպան է նշանակվել, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Կարեն Նազարյանին նշանակել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)», - նշված է նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ Միքայել Մինասյանը հետ էր կանչվել Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: