8 հունվարի 2019 - 18:13 AMT
ՀՔԾ-ն վերադարձրել է Սամվել Մայրապետյանի անձնագիրը

Հունվարի 8-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է գործարար Սամվել Մայրապետյանի անձնագիրը: Այս մասին PanARMENIAN.Net -ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Նա նշեց, որ ավելի վաղ գործարարի պաշտպանը դիմել էր ՀՔԾ՝ նրա անձնագիրը վերադարձնելու միջնորդությամբ:

«Մենք միջնորդությունը բավարարել ենք, անձնագիրը վերադարձրել ենք»,- ասաց Օհանջանյանը:

Ավելի վաղ Սամվել Մայրապետյանի փաստաբաններն անձնագիրը վերադարձնելու միջնորդությունը պատճառաբանել էին նրա լուրջ հիվանդությամբ, որը հնարավոր է բուժել միայն արտերկրում:

Դեկտեմբերի 27-ին դատարանը փոխել է գործարարի խափանման միջոցը՝ 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելով նրանց: